Լանդշաֆտային թաղանթը և նրա բաղադրիչները

Երկրաբանական հիմքՍա լանդշաֆտային թաղանթի հիմքն է,որի վրա ապրում ենք և որի վրա ծավալվում են աշխարհագրական երևույթները։Հողային բաղադրիչՀողը բնապատմական մարմին է և լանդշաֆտի կազմում մարդու համար ունի ամենակենսական նշանակությունը:Հողի տարբեր տիպերը այս թաղանթում պայմանավորում են բուսական աշխարհի արդյունավետությունը:Ռելիեֆը՝որպես բաղադրիչՌելիեֆը հարթավայրային երկրներում նպաստավոր է և դրա շնորհիվ մարդածին լանդշաֆտը մեծ զարգացման է հասել:Կլիմայական բաղադրիչԿլիման լանդշաֆտներում գրեթե միշտ ղեկավարող գործոնի դեր է կատարում և աշխարհագրական-լանդշաֆտային գոտիները առանձնացնելիս դառնում է հիմնականը:Լանդշաֆտային և կլիմայական գոտիների սահմանները համընկնում են:ՋրերըՋուրը մարդածին լանդշաֆտներում դառնում է հաղորդակցության ուղի ,մասնակցելով բնակչության կենցաղային,սնման և բուժման աշխատանքներին:ԿենսոլորտըԵրկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է ,չկա այնպիսի տեղ,որտեղ օրգանիզմներ չլինեն:Կենսոլորտում անջատում են բիոտա հասկացությունը,որը բույսերի և կենդանիների միասնություն է առանց անկենդան միջավայրիԱնթրոպոգեն բաղադրիչը21-րդ դարում լանդշաֆտի բաղադրիչների կազմում ամենազորեղը մարդն է լինելու:Ամեն տարի մարդը ընդերքից հանում է 120մլդ տ զանազան հանքանյութեր ,15 մլդ տ վառելանյութ : Վերջին տարիների հաշվարկով մարդը ոչնչացրել է աշխարհի անտառներ 70% -ը ,այդ իսկ պատճառով մարդու ներկայիս ներգործությունը բնության վրա ամենից զորեղն է :

Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները

1)Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ։Երևույթը կամ երևույթների համալիրը ամբողջովին ուսումնասիրելու համար մշտական գործող կայան են հիմնում և տարիներ շարունակ օրը մի քանի անգամ դիտարկումներ են կատարում և գրանցում տվյալները։Ստացիոնար են բոլոր օդերևութաբանական կայանները։Կիսաստացիոնար կայանում դիտարկումները ժամանակավոր ոն լինում։20-րդ դարի վերջին անհրաժեշտ դարձավ աշխարհի տարբեր մասերում ունենալ ստացիոնար կայաններ։Այդ համակարգը կոչվեց մոնիթերինգ։

2)Դաշտային հանույթի մեթոդ։Լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է։Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և գնում են դաշտ, դիտարկումներ կատարում և հավաքում են նմուշներ։

3)Փորձագիտական մեթոդ։Բնության մեջ կան շատ երևույթներ, որոնք հազվադեպ են կրկնվում։Դրա համար անհրաժեշտ է ստեղծել արհեստականը, որպեսզի ուսումնասիրենք։Օրինկա արհեստական անձրևը ուսումնասիրելու համար պետք է լվացված նյութը հավաքել անոթի մեջ, չորացնել, կշռել և պարզել լվացման ինտենսիվությունը։

4)Լաբորատոր մեթոդ։Լաբօրատոր մեթոդով նմուշները լաբորատորիաներում ուսումնասիրում են, օրինակ ջրի նմուշը ենթարկում են քիմիական անալիզի և պարզում նրա մեջ լուծված տարրի բաղադրությունը։

5)Համեմատական մեթոդ։Այս մեթոդը լաըն կիրառություն ունի անծանոթ երևույթների ճանաչման պարագաներում։Դրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերույունն ու դրանց պատճառները։

6)Քարտեզագրման մեթոդ։Լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը քարտեզահանումն է։Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզ, դաշտում նմուշներ անում, իսկ վերջնական մշակման ժամանակ ընդհանրազնում են և վերջնական տեսքի բերում։

7)Աէրոտիեզերական լուսանկարի վերծանման մեթոդը։Այս մեթոդը զարգացավ 20-րդ դ. երկրորդ կեսին։Աէրոլուսանկարները սպեկտրոկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը։Կան օբյռկտներ որոնք մոտիկից չեն երևում, իսկ հեռվից շատ լավ պատկռրվում են։

8)Նկարագրական մեթոդ։Այս մեթոդը հին է։Նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդհանուր այսինքն հասարակությանը մատչելի ձևով ներկայացնռլու համար։

9)Երկրաինֆորմացիոն մեթոդ։Լանդշաֆտագետը պետք է ինֆերմացիա հավաքի և դրանից եզրակացությեւն կազմի։

10)Գծանկարչական մեթոդ։Երբեմն անհրաժեշտ է գծագրել, բլոկդիագրամների, նկարների միջոցով պատկռրացումներ տալ։Լանդշաֆտագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները։

11)Վերադրման մեթոդ:Այս մեթոդի էությունը այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են։Սա շատ ընդունված է քարտեզագրման դեպքում։

12)Երկրաֆիզիկական մեթոդ։Օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները,պարզ նկատվում է, եր որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է, դա կապված է երկրի ձգողության հետ, իսկ ձգողության ուժը ուսումնասիրում է երկրաֆիզիկական։

13)Երկրաքիմիական մեթոդ։Օր. ինչու հասարակածում առաջանում են լատերիտներ, իսկ Շիրակի դաշտում`սևահողեր։Այստեղ օգտագործվում է կենսաքիմիական մեթոդը։Ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ ՝ հակառակը։Դրանք կապված են այդ տարածքներում քիմիական տարբեր միացությունների հետ։

14)Հնէալանդշաֆտագիտական մեթոդ։Այս մեթոդով պարզվում են, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել։

15)Քանակական մեթոդ։Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը։Օր. երկարությունը, կշիռը, քանակը և այլն։Քանակական տվյալները մշակելով ստանում ենք չափողականություն չունեցող գործակիցներ։

16)Մաթեմաթիկական մեթոդ։Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմաթիկական, հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնությամբ։20-րդ դարում աշխարհագրությունը և լանդշաֆտագիտությունը դարձել են կառուցողական և կիրառական գիտություններ, ուստի ավելի շատ պետք է կապվեն մաթեմաթիկայի հետ։Ուսումնասիրություններում օգտագործվում են դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումներ։

17)Մոդելավորման մեթոդ։Մոդելը ֆրանսիական բառ է, որ նշանակում է նմուշ,տիպար։Մոդելը առարկայի պարզեցված տարբերակն է։Մոդելավորումը այն պրոցեսն է, որը արհեստական ճանապարհով ստեղծում են երևույթները ուսումնասիրելու նպատակով։Մոդելավորումը կարող է լինել գրաֆիկական, նկարագրական, քարտեզագրական, սիմվոլիկ, դատողական, մաթեմատիկական և այլն։

18)Հաշվեկշռային մեթոդ։Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրի փոխհարաբերությունները։Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրելով հաշվեկշիռը՝ կարող է կանխատեսումներ կատարել և միջոցառումներ մշակել նորմալ վիճակի բերելու։

19)Վիճագրական մեթոդ։Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա։Լանդշաֆտագիտության մեջ այն լայնորեն կիրառվում է։

Skip to toolbar