Հարցում Հարցման մեթոդները

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից է: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա մեջ, որ հետազոտության ժամանակ կարևորն ընդհանրական պատկերն է, այլ ոչ թե կոնկրետ հարցվողի պատասխանը: Սրանով էլ հարցման մեթոդը տարբերվում է հարցազրույցից, որտեղ կարևոր է հենց հարցազրույց տվող մարդու տեսակետը: Հարցման մեթոդը կիրառելիս հետազոտողը մշակում է իրեն հետաքրքրող երևույթի վերաբերյալ հարցեր և ներկայացնում դրանք հետազոտվողին:Հարցումները լինում են անմիջական և հեռակա, այսինքն` կարող է լինել և վերբալ հարցում, և էլեկտրոնային հարցում: Հարցնան տեսակներ են հացաթերթիկով հարցումը (անկետավորում), հեռախոսային հարցումը, ահատական և խմբային, փոտային և փորձարարական (պիլոտաժային)՝ հարցումը: Այս հարցման ընթացքում փրձարկվում է հարցաթերթիկը, հարցերի մատչելիությունը: Նախնական փորձարկման փուլը կազմում է բուն հետազոտության 5%-ը: Ստացված տեղեկատվությունը կարելի է ամփոփել ընդհանուր հարցման արդյունքների հետ: Հարցման այս փուլից հետո հարցաթերթիկը՝ բուն հրցաշարը հնարավոր է փոփոխություններ կրի:Հարցազրույցի մեթոդՀարցազրույցի մեթոդը դասվում է որակական մեթոդների շարքին: Հարցազրույցի ժամանակ կարևոր է հետազոտողի անմիջական և ազատ շփումը հետազոտվողի հետ, որի շնորհիվ բացահայտվում է հետազոտվողի դիրքորոշումը ուսումնասիրությանը երևույթի նկատմամբ: Հետազոտության ժամանակ կարող է ներկայացված լինել ինչպես մի անձի, այնպես էլ մի քանի անձանց հարցազրույցները: Ընդ որում, երկրորդ դեպքում ավելի մեծ է օբյեկտիվ լինելու և հետազոտվող խնդիրը մի քանի տեսանկյունից ներկայացնելու հնարավորությունը:

Օբյեկտիվ դիտում

Հոգեբանական դիտում, նկարագրական հոգեբանական մեթոդ, որի առանձնահատկությունն ուսումնասիրվող օբյեկտի կազմակերպված կամ պլանավորված ընկալումն է, նրա վարքային դրսևորումների գրանցումը։ Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Օգտվել եմ`https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D5%A3%D5%A5%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4

Անձ Անհատ Անհատականություն

Առօրյա կյանքում մենք հաճախ ենք օգտագործում այս տերմինները, որպես հոմանիշներ, սակայն հոգեբանության մեջ դրանք տարբեր են։Անհատ ասելով մենք հասկանում ենք մարդկային ցեղին պատկանելու փաստը։ Այս տեսակետից բոլոր մարդիկ անհատներ են։ Անհատն իր հետ բերում է անձ դառնալու բոլոր նախապայմանները։ Աշխարհ գալով որպես անհատ՝ մարդը ձեռք է բերում յուրահատուկ սոցիալական որակ,դառնում է անձնավորություն։Սակայն եթե նա չապրի մարդկային միջավայրում անձնավորություն դառնալ չի կարող։Սակայն ճիշտ չի լինի անձին դիտարկել, որպես միայն սոցիալական միջավայրի պասին արդյունք և նրա մեջ չտեսնել ակտիվ գործչին։ Չէ՞ որ մեծ դեր ունի նաև նրա ներաշխարհը։ Այսպիսով՝ անձ համարվում է մարդկային փորձի ակտիվ յուրացման շնորհիվ հոգեկան զարգացման որոշակի մակարդակի հասած մարդը։ Անձի կառուցվածքի համար կարևոր նշանակություն ունեն դրդապատճառների համակարգը։

Օգտվել եմ ` https://hasmiknersisyan.wordpress.com/2020/01/18/%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%BF-%D5%A1%D5%B6%D5%B1-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

Պահանջմունքներ

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Օգտվել եմ` https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B6%D6%84_(%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)

Մասլոուի պահանջմունքների բուրգ

Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանական տեսություն է[2], որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։

https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Maslow%27s_Hierarchy-hy.svg

Սոցիալական խոցելի խմբեր

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները: Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով` խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետևաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացքների ու վարքի վրա, ստեղծում են կայուն` փոխադարձ կապեր:Խումբն այն միկրոմիջավայրն է (միկրո–հուն. փոքր), որի օգնությամբ անհատը մի կողմից` ընկալում է հասարակական ներգործությունները, սոցիալականացնող ուժերի ազդեցությունը, մյուս կողմից` հենց խնբային գործունեության մասնակից դառնալու դեպքում է, որ անձը կարողանում է դրսևորել իր օժտվածության, ընդունակությունների և կարողությունների շատ կողմեր, իրագործում է այն մտահաղացումներն ու իդեալները, որոնք նրանում ձևավորվել են սոցիալ-հոգեբանական հասունացման նախորդ փուլերում: Սոցիալական խմբերը միայն առաջին հայացքից են պարզ ու հասկանալի թվում: Երբ փորձում ենք սահմանել կամ գոնե բնորոշել դրանք, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր սոցիոլոգ և սոցիալական հոգեբան տալիս է խմբի իր ուրույն սահմանումը: Ոմանք հիմնականում նշանակություն տալիս են խմբի նպատակներին: Մեկ ուրիշը կարող է ուշադրություն դարձնել փոխօգնության գործոնի վրա, երրորդը կարևոր է համարում խմբի կառուցվածքը, չորրորդը` այն հանգամանքը, որ խմբի անդամները հոգեբանորեն նույնանում են խմբի հետ: Խմբի այդ և բազմաթիվ այլ կողմեր, հատկություններ, ներխմբային գործընթացներ, անկասկած կարևոր են: Բայց այդ բոլոր չափանիշների մեջ պետք է ընտրել հիմնականը, բնորոշը, կենտրոնականը: Այդպիսին, անշուշտ, խմբային գործունեությունն է, որն իրագործվում է փոխներգործության (ինտերակցիայի) ձևով: Եթե չկա խմբի երկու կամ ավելի անդամների գործունեություն, ապա չկա նաև խումբ: Այսպիսով, սոցիալական խումբը երկու կամ ավելի անհատներից կազմված հանրույթ է, որի անդաներից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա և, իր հերթին կրում է նրանց ազդեցությունը: Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ.ընդհանուր նպատակներ,ներքին կառուցվածք, որի մեջ կարևոր տեղ է գրավում լիդեր-ենթակա կապերի համակարգը,ուժեղ կոնֆորմիստական ճնշում, որ կատարում է խումբն իր անդամների վրա,յուրաքանչյուր անդամի վարքի մեջ այնպիսի փոփոխությունների առաջացում, որոնք պայմանավորված են տվյալ խմբում իրենց անդամությամբ և խմբային գործունեությանը մասնակցելով: Այս հատկությունները առանձնապես նկատելի են լավ կազմակերպված խմբերում:

Օգտվել եմ` milenakirakosyan

Սոցիալական խմբեր

Սոցիալական խումբ, սոցիալական հանրույթի տեսակ, հասարակության կառուցվածքային տարր, ընդհանուր շահերով, նպատակներով և գործունեությամբ միավորված մարդկանց ամբողջություն։ Սոցիալական խումբը դասակարգման տարբեր սկզբունքներ կան՝ ըստ դասակարգային, ազգային պատկանելության, դավանանքի, զբաղմունքի և այլն։ Սոցիալական խումբը բնութագրվում է տարբեր աստիճանի կարգավորվածությամբ՝ մանրամասն կանոնակարգումից (բանակ) մինչև տարերային վիճակը (ամբոխ), ինչպես և մեկուսացվածությամբ։Պլյուրալիզմը բոլոր սոցիալական խմբերը համարում է անկախ և հավասարազոր։պար Սա սոցիոլոգիայի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։

Օգտվել եմ` https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2

Սոցիալական դերեր

Սոցիալական դեր, սոցիալական որևէ համակարգի շրջանակներում միևնույն դիրքը գրավող մարդկանց վարքագծի կայուն ձև։ Սոցիալական դեր արտահայտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։ Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դեր սոցիալական վարկով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Դերերի կատարումը մեծ ազդեցություն ունի անձնավորության ձևավորման վրա սոցիալականացումը ընթանում է ամենից առաջ դերերի կատարման միջոցով։ Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության «Ես»-ի փոխազդեցության արդյունք է։ Այս էական հանգամանքը ըստ արժանվույն հաշվի չի առնում բուրժուական սոցիոլոգիայում տարածված «դերերի տեսությունը», որը ռոբոտանման է ներկայացնում անձնավորության դերային վարքը։ Մինչդեռ, թեև անձնավորությունն, իրոք, դրսևորվում է իր կատարած դերերում, սակայն նրա էությունը չի հանգում դրանց, նա որոշակիորեն վերաբերվում է իր կատարած դերերին, ներայնացնում, իմաստավորում դրանք։ Անձնավորության կատարած տարբեր սոցիալական դերերի, ինչպես նաև նրա և սոցիալական դերի միջև ծագող բախումները անձնավորությունը կարող է գիտակցել կամ չգիտակցել, դրա հետ հաշտվել կամ ոչ։ Բախում կարող է առաջանալ նաև տարբեր անձնավորությունների կողմից միևնույն սոցիալական դերի բովանդակության տարբեր մեկնաբանումների հետևանքով։

Օգտվել եմ` https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A4%D5%A5%D6%80

Ինքնադիտում

Ինքնադիտում, սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։ Ինքնադիտումը զարգանում է օնտոգենեզում, սկզբում ունենալով տարտամ և ոչ խոսքային, ապա՝ խոսքային, ավելի տարբերակված, հստակ, առարկայական և իմաստավորված բնույթ։ Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։ Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

Օգտվել եմ` https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4

Skip to toolbar