Լանդշաֆտային թաղանթը և նրա բաղադրիչները

Երկրաբանական հիմքՍա լանդշաֆտային թաղանթի հիմքն է,որի վրա ապրում ենք և որի վրա ծավալվում են աշխարհագրական երևույթները։Հողային բաղադրիչՀողը բնապատմական մարմին է և լանդշաֆտի կազմում մարդու համար ունի ամենակենսական նշանակությունը:Հողի տարբեր տիպերը այս թաղանթում պայմանավորում են բուսական աշխարհի արդյունավետությունը:Ռելիեֆը՝որպես բաղադրիչՌելիեֆը հարթավայրային երկրներում նպաստավոր է և դրա շնորհիվ մարդածին լանդշաֆտը մեծ զարգացման է հասել:Կլիմայական բաղադրիչԿլիման լանդշաֆտներում գրեթե միշտ ղեկավարող գործոնի դեր է կատարում և աշխարհագրական-լանդշաֆտային գոտիները առանձնացնելիս դառնում է հիմնականը:Լանդշաֆտային և կլիմայական գոտիների սահմանները համընկնում են:ՋրերըՋուրը մարդածին լանդշաֆտներում դառնում է հաղորդակցության ուղի ,մասնակցելով բնակչության կենցաղային,սնման և բուժման աշխատանքներին:ԿենսոլորտըԵրկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է ,չկա այնպիսի տեղ,որտեղ օրգանիզմներ չլինեն:Կենսոլորտում անջատում են բիոտա հասկացությունը,որը բույսերի և կենդանիների միասնություն է առանց անկենդան միջավայրիԱնթրոպոգեն բաղադրիչը21-րդ դարում լանդշաֆտի բաղադրիչների կազմում ամենազորեղը մարդն է լինելու:Ամեն տարի մարդը ընդերքից հանում է 120մլդ տ զանազան հանքանյութեր ,15 մլդ տ վառելանյութ : Վերջին տարիների հաշվարկով մարդը ոչնչացրել է աշխարհի անտառներ 70% -ը ,այդ իսկ պատճառով մարդու ներկայիս ներգործությունը բնության վրա ամենից զորեղն է :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar