Արագածոտնի մարզ զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Արագածոտնի մարզ զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Ագրոտուրիզմի գլխավոր զբոսաշրջային ռեսուրսը հանդիսանում է հողը, ընտանի կենդանիները, գյուղատնտեսական ռեսուրսները և գյուղական բնակավայրերը: Ագրոտուրիզմը գյուղական վայրերում ժամանակավոր հանգիստն է գեղագիտական, ճանաչողական և առողջարարական նպատակներով, որի ժամանակ գիշերակացն իրականացվում է գյուղական բնակչությանը պատկանող բնակարաններում, առանձնատներում և օգտվում տվյալ վայրի զբոսաշրջային ռեսուրսներից:

Հայաստանի Հանրապետության ռելիեֆային բարդ ու կլիմայական պայմանները թույլ են տալիս զարգացնելու ագրոտուրիզմը: Նշենք, որ դեռևս 19-րդ դարի կեսերից Հայաստանը հանդիսանում է Կովկասի զբոսաշրջային օջախներից մեկը, որի համար հիմք էր հանդիսանում պատմա-հնագիտական հուշարձանները,
տեսարժան վայրերը, բնության անկրկնելի տեսարանները: Այս առումով ՀՀ մարզերից առանձնանում է Արագածոտնի մարզը: Մարզի տարածքը կազմում է 2756 կմ2 (ՀՀ ընդհանուր տարածքի 9,3%), որտեղ բնակվում է 128,5 հազ. մարդ (ՀՀ բնակչության 4,3%, 01.01.2017թ.): Մարզի բնակավայրերի թիվը 120 է, որից 3 քաղաք և 117 գյուղ: Ագրոտուրիզմի զարգացման համար կարևոր ցուցանիշ է գյուղատնտեսական նշանակության հողերի ցուցանիշները՝ 218.219 հա, որից վարելահողեր՝ 54,100 հա։

Արագածոտնի մարզի ագրոտուրիզմի զարգացման համար առանձնացնում ենք մի շարք գործոններ՝ տնտեսական, էթնիկ, բնաաշխարհագրական, պատմամշակութային: Արագածոտնի մարզն իրենից ներկայացնում է գյուղատնտեսական և լեռնահանքային արդյունաբերության շրջան: Մարզի գյուղատնտեսական մասնագիտացումը ձևավորվել է գերազանցապես բնակլիմայական պայմաններում:
Նրա հարավային կեսում՝ նախալեռնային գոտում, գերակշռում է բուսաբուծությունը, պտղաբուծությունը, ալկոհալային խմիչքների, պահածոների արտադրությունը (Աշտարակ, Օշական, Արտենի, Ոսկեվազ, Կարբի և այլն): Այս գոտին ընդգրկում է Թալինի տարածաշրջանի ցածրադիր հատվածները և Աշտարակի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ: Գոտուն բնորոշ է նաև ոչ ավանդական բանջարաբուծության
զարգացումը, որը կարող է իր հերթին հետաքրքրություն առաջացնել ագրոզբոսաշրջիկների շրջանում:

Բարձրադիր գոտին ընդգրկում է Ապարանի և Արագածի տարածաշրջաններն ամբողջությամբ և Թալինի տարածաշրջանի մի մասը: Բնորոշվում են անասնաբուծության մասնագիտացմամբ: Ագրոզբոսաշրջային առումով մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել գյուղմթերքների արտադրությունը՝ կաթնամթերքի և հատկապես պանրի (Ապարան, Քուչակ, Ծաղկահովիտ և այլն): Ամբողջ մարզի տարածքի համար բնորոշ է մեղվաբուծությունը, որը եկամտաբեր ճյուղ է և շահավետ բոլոր առումներով: Վերջին տարիներին մարզի տնտեսության մեջ ձևավորվել են նոր ճյուղեր, ինչպիսիք են ճագարաբուծությւոնը և ջայլամաբուծությունը։

Արագածոտնի մարզը ՀՀ բնակչության մեջ աչքի է ընկնում ազգային կազմով: Հայերից բացի զգալի թիվ են կազմում եզդիները: ՀՀ-ում բնակվող եզդիների ավելի քան 4/5 –ը ապրում են Արագածոտնի մարզում: Արագածի և Թալինի տարածաշրջաններում են զուտ եզդիաբնակ գյուղերը, որոնց թիվը է 13-է՝ Արևուտ, Դդմասար, Թլիկ, Հակո, Կանչ, Սորիկ, Օթևան, Ռյա Թազա, Ալագյազ, Ջամշլու, Միրաք, Շենկանի, Շամիրամ
(Աշտարակի տարածաշրջան): Էթնիկ փոքրամասնություններն աչքի են ընկնում ոչ միայն գյուղատնտեսական մասնագիտացմամբ, այլ նաև ազգային սովորույթներով (հարսանիք, թաղման արարողություններ) և խոհանոցով, որոնք կարող են խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար։

Արագածոտնի մարզի հայ բնակչության նախնիները գաղթել են 18-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի սկզբներին Արևմտյան Հայաստանի Սասունի, Մուշի և Ալաշկերտի շրջաններից և մինչև օրս պահպանել են տարածաշրջանի ավանդույթներն ու խոհանոցը, որն արժանավայել ձևով փոխանցվում է սերնդեսերունդ:
Հատկանշական են սասնա պարերը, երգերը, ասույթները, կենցաղային խաղերը և այլն: Արագածոտնի մարզը գտնվում է ծովի մակարդակից 1030-4090 մ բացարձակ բարձրությունների միջև, Ոսկեվազ–Օշական հատվածից մինչև Արագածի լեռնագագաթ: Բնականաբար այստեղ հանդես են գալիս վերընթաց բոլոր գոտիները՝ սկսած կիսաանապատայինից մինչև ձյունամերձը, որտեղ բնության ներքին և արտաքին ուժերն իրենց կնիքն են դրել ռելիեֆագոյացման վրա, ձևավորելով հողերի, բույսերի և կենդանական աշխարհի յուրահատուկ նմուշներ: Մարզի տարածքն աչքի է ընկնում տեղումների տարեկան քանակի մեծ տատանումներով՝ 300-320 մմ (ցածրադիր վայրեր) մինչև 900-1100 մմ (Արագածի գագաթամերձ շրջան): Հունվարին միջին ջերմաստիճանը տատանվում է -50 C մինչև -120C, իսկ հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24,50C –ից մինչև 50C: Մարզի տարածքում բարձր է արևափայլի տևողությունը (տարեկան 2200-2600 ժամ), իսկ հյուսիսային հատվածը և միջլեռնային գոգավորությունները աչքի են ընկնում մշտապես փչող քամիներով, հատկապես Փամբակի լեռնաշղթայի շրջանը, Ծաղկահովիտ գյուղի մեձակայքը, որտեղ էլ
կառուցվել է մեր հանրապետությունում առաջին հողմային էլեկտրակայանը: Մարզի ջրաբանական ցանցը զարգացած չէ, որը պայմանավորված է լավային ծածկոցների առկայությամբ, որոնցով ներծծվում են թափված տեղումների զգալի մասը: Շատ են ժամանակավոր հոսք ունեցող գետակները, սելավները: Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, հանքային ջրերը (Թթուջուր): Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ 89 կմ Գեղարոտ և Ամբերդ վտակներով: Սրանց աշխատանքի շնորհիվ հունի առանձին հատվածներում ձևավորվել են բնության անձեռակերտ հուշարձաններ՝ կիրճեր (Արքաշենի, Ամբերդի, Քասաղի, Սաղմոսավանքից մինչև Աշտարակ): Հունի առանձին հատվածներ աչքի են
ընկնում փոքրիկ ջրվեժներով: Քասաղի վրա կառուցված Ապարանի (91մլն/մ3) և Հալավարի ջրամբարները կարող են օժանդակել ագրոզբոսաշրջությանը տարբեր առումներով (հանգիստ, լողափ, ձկնորսություն, ջրային սպորտաձևեր): Զբոսաշրջային կարևոր դեր ունեն Արագածի գագաթների միջև գտնվող սարավանդի լճերը: Մարզը հարուստ է խմելու բարձրորակ ջրի պաշարներով: Մարզի բուսական և կենդանական
աշխարհը հիմնականում լեռնային տափաստանային և մարգագետիններին բնորոշ տեսակներն են: Հանդիպում են՝ բուրավետ օշինդր, բարձր լեռնային երիցուկ, օշեյի ջուխտակ, գայլաթաթ և այլն, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ (Բյուրականի մոտ), փշատերևների (Ապարանից հյուսիս, Արագածի լանջերին) անտառակներ։

Բնական էկոհամակարգերը պահպանելու համար մարզի տարածքում ստեղծվել է Արագածի ալպյան արգելավայրը: Արգելավայրը գտնվում է 3000 մ և ավել բարձրության վրա և զբաղեցնում է 300հա տարածք, իր մեջ ներառելով Քարի լիճը: Լճի շրջակայքի բուսականությունը մարգագետնային է, որն էլ պահպանության հիմնական օբյեկտն է: Կարճատև ամռան ընթացքում մարգագետինները վերածվում են գունագեղ
ալպյան գորգերի: Արգելավայրի գեղատեսիլ տեսարանները էկո և լեռնային զբոսաշրջության անգնահատելի վայրեր են, իսկ ստորոտներին տեղադրված գյուղական բնակավայրերի համար՝ ագրոտուրիզմին խթանող օջախներ:

Արգելավայրի և մարզի այլ տարածքների լեռնային հատվածներում տարածված են քարային ծովերը, քարակառկառները <<չինգիլները>>, որոնք նույնպես հետաքրքրություն են առաջացնում ագրոզբոսաշրջիկների շրջանում: Ագրոզբոսաշրջության զարգացման կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում մարզի տարածքով մեկ սփռված տարբեր ժամանակների պատմամշակութային հուշարձանները: Դրանք համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն Աշտարակի տարածքում: Զբոսաշրջային առումով չափազանց ուշագրավ է Ամբերդի ամրոցը, որը քարեդարյա բնակավայր է, որտեղ բրոնզե դարում կառուցվել է ՝ Ուրարտական բերդաքաղաք: Ամբերդի դղյակը կառուցվել է 7-րդ դարում Կամսարականների կողմից ու եղել է նրանց նստավայրը: Արագածի հարավային լանջերին է գտնվում 200 հա տարածք զբաղեցնող Ագարակի պեղավայրը, որտեղ ստեղծվել է պատմահնագիտական արգելոց: Պեղումներն շարունակվում են, գտածոներն ունեն 3500 տարվա պատմություն: Արագածից քիչ հեռու գտնվում է 4-րդ դարի Արշակունիների դամբարանն Աղցքում: Աշտարակի տարածաշրջանում զբոսաշրջային առումով մեծ հետաքրքրություն է առաջացնում Արուճը՝ Ս. Գրիգոր եկեղեցին (7-րդ դար), քարավանատունը (13-րդ դար), Մամիկոնյանների պալատը

Ագրոզբոսաշրջության առումով պատմամշակութային օջախները և հին գյուղերը կարող են դառնալ հայտնի կենտրոններ՝ Սաղմոսավանքը (Սաղմոսավան), Հովհաննավանքը (Օհանավան), Ղ. Փարպեցու գերեզմանը (Փարպի), Ս. Գևորգ եկեղեցին (Մուղնի), Մ. Մաշտող եկեղեցին (Օշական), Ծիրանավոր, Կարմրավոր,
Քասաղի կամուրջը, տուն-թանգարաններ (Պ.Պռոշյան, Սիսակյան): Թալինի տարածաշրջանում կարելի է առանձնացնել Թալինի, Իրինդի եկեղեցիները, Դաշտադեմի ամրոցը և Ապարանի տարածաշրջանում՝ Ապարանի, Քուչակի եկեղեցիները: Վերը նշված բնակավայրերը և ուրիշ շատերը կարող են դառնալ ագրոզբոսաշրջության խոշոր կենտրոններ, պայմանավորված իրենց գյուղատնտեսական ուղղվածությամբ, բարետես կառուցապատմամբ, պատմամշակութային արժեքներով: Ագրոզբոսաշրջային առումով մենք
առանձնացնում ենք նաև Արտաշավանից դեպի Ամբերդ և Արագած տանող ճանապարհի հատվածում լքված Նիգատուն և Լուսաղբյուր գյուղերը, որոնց շրջակայքն աչքի են ընկնում գեղատեսիլ բնությամբ, իսկ որոշ հեռավորության վրա՝ Երևան-Ապարան մայրուղու ձախ կողմում կառուցված հայկական տառերը և խաչը:
Ագրոզբոսաշրջությունն Արագածոտնի մարզի համար կարող է դառնալ մոտ ապագայում եկամտի հիմնական աղբյուրներից մեկը: Մարզի 117 գյուղական բնակավայրերից յուրաքանչյուրը որևէ ուղղվածությամբ կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն, բայց արդեն երկուսում՝ Օշականում և Բյուրականում ստեղծվել և հաջողությամբ զարգանում է ագրոզբոսաշրջությունը: Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, բարեկարգ կառուցապատումը, ճանապարհային և սպասարկման ենթակառուցվածքները քաղաքի ձորը կից հյուրատներով ու սննդի օբյեկտներով, մշակույթի պալատը, պտղաբուծությունը, գինեգործությունը,
հյուրատուն-առանձնատները խթան են հանդիսանում Օշականը դառնալու զբոսաշրջային կենտրոն: Բյուրականում՝ պտղաբուծությունը, կաթնամթերքի արտադրությունը, առողջարար բնությունը, աստղադիտարանը, բարետես գյուղն իր առանձնատներով ևս ագրոզբոսաշրջության զարգացման հիմք կարող են հանդիսանալ: Բացի վերը նշված գյուղերից ագրոզբոսաշրջությամբ որոշակի ներդրումներից հետո, կարող են աչքի ընկնել Ակունքն իր (դամբարանադաշտով), Աշնակը (ավանդույթներով, խոհանոցով, պարի համույթով), Երնջատափը (սառնորակ աղբյուրներով, հանգստյան տներով), Թթու-ջուրը (հանքային ջրերով) և այլն:
Այսպիսով Արագածոտնի մարզում ագրոզբոսաշրջության զարգացման համարառկա են բոլոր պայմանները: Օժանդակող դեր կարող է հանդիսանալ մայրաքաղաքի հարևանությունը: Սակայն սպասարկման ենթակառուցվածքների ցածր մակարդակը, տեխնիկական վատ վիճակը, որոշ ենթակառուցվածքների բացակայությունը (ճոպանուղի, լեռնային բարեկարգ արահետներ, ցուցանակ-վահանակներ և այլն),
շահագրգիռ կազմակերպությունների բացակայությունը կամ անտարբերությունը բացասաբար են ազդում ագրոզբոսաշրջության զարգացման, արդյունքում էլ բնակչության սոցիալական մակարդակի բարձրացման և տնտեսության բարգավաճման վրա:

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2014-2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԶԵԿՈՒՅՑԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզում մարզպետարանի ենթակայությամբ գործում է 119 հանրակրթական
դպրոց, որից 79-ը՝ միջնակարգ, 40-ը՝ հիմնական, 1 հատուկ, 1 մարզադպրոց: 2013-2014
ուսումնական տարում ՀՀ Արագածոտնի մարզում գործող հանրակրթական դպրոցներում
ձևավորվել էր 1206 դասարան16712 աշակերտով: Առաջին դասարան էր ընդունվել 1676 աշակերտ: 2014-2015 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներում ձևավորվելու է 202 դասարան, 16745 աշակերտով և 118 առաջին դասարան, որտեղ կհաճախի 1815 աշակերտ: 2013- 2014 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներ ընդունվել և համապատասխան աջակցություն է ստացել սիրիահայ 3 երեխա: Մարզի 39 դպրոց ունի տարրական, հիմնական, 71-ը՝ տարրական, հիմնական. միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա: 2014թ. մարտի 24 ՀՀ ԿԳ նախարարի 207-Ա/Ք հրամանով ՀՀ Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի, Օրգովի,Պարտիզակի,Կաքավաձորի, Ոսկեթասի, Ակունքի, Իրինդի, Կարմրաշենի, Եղիպատրուշի, Աշնակի, Զարինջայի, Կաթնաղբյուրի, Մաստարայի, Լեռնապարի, Կայքի, Սասունիկի միջնակարգ դպրոցները ստացել են տարրական, հիմնական, միջնակարգ կրթություն իրականացնելու լիցենզիա: Աշտարակի թիվ 1, Դիանի, Եղնիկի, Ավշենի, Շամիրամի, Ջամշլուի, Սադունցի հիմնական դպրոցները ստացել են տարրական, հիմնական կրթություն իրականացնելու լիցենզիա: 2014 թ. ՀՀ Արագածոտնի մարզում գործող 9 հանրակրթական դպրոց, որոնք չունեին անշարժ գույքի վկայականներ աշխատանքներ են տարել անշարժ գույքի վկայականներ ձեռք բերելու նպատակով: 7 հանրակրթական դպրոց ձեռք է բերել անշարժ գույքի վկայական և դիմել է ՀՀ ԿԳՆ լիցենզիա ստանալու համար, իսկ Կարինի միջնակարգ և Օշականի Փայլակ Բաբկենյանի անվան հիմնական դպրոցների անշարժ գույքի վկայականների ձեռք բերման աշխատանքները ընթացքի մեջ է: ՀՀ Արագածոտնի մարզպետի 2014թ.փետրվարի 25 թիվ 19 –Ա որոշմամբ հաստատվել է ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցի նոր կանոնադրությունը, ըստ որի դպրոցը անվանակոչվել է ,,Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ: ՀՀ Արագածոտնի մարզպետի 2014թ. մարտի 25-ի 37Ա կարգադրությամբ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների կողմից կատարվեց 20 հանրակրթական դպրոցներում առարկայական դրվածքի ուսումնասիրություն: Արդյունքների քննարկման ընթացքում որոշ դպրոցների տնօրենների տրվեցին հանձնարարականներ բացթողումները լրացնելու համար: 2014թ. ապրիլ ամսից ՀՀ Արագածոտնի մարզի բոլոր հանրակրթական դպրոցները ընդգրկվել են dasaran.am կայքում: 2013-2014 ուսումնական տարում Ոսկեվազի, ՈՒջանի Զորավար Անդրանիկի, Շամիրամի Ուսուբ բեկի անվան դպրոցից 2 աշակերտ, Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 և Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցների թվով 6 աշակերտ հաղթել է dasaran.am-ի կողմից հայտարարած մրցույթում: Աշտարակի թիվ 1, Ապարանի թիվ 1, Մուղնու հիմնական, Նոր Ամանոսի, Բազմաղբյուրի, Արուճի, Ղազարավանի միջնակարգ դպրոցները dasaran.am-ի կողմից ճանաչվել են հաղթող դպրոցներ և արժանացել մրցանակի: Մարզի 58 հանրակրթական դպրոցում առկա են զենքի պահպանման սենյակներ, որոնք ապահովված են ուսումնական զենք- զինամթերքով: Աշխատանքներ են տարվում մարզում 2014թ. ավելացնել զենքի պահպանման սենյակների և ռազմամարզական հրապարակների քանակը: Մարզային ենթակայության 4 դպրոցներում գործում է ,, Մենամարտ վարժասարքը,,: 2013-2014 թվականներին վերապատրաստվել 18 դպրոցների զինվորական ղեկավար: Անչափահասների քաղաքացիական դաստիարակության, նրանց իրավական գիտելիքների իմացության բարձրացման նպատակով, 2014 թվականի ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացրել են հանդիպումներ՝ ,,Դասը վարում է ոստիկանը,, խորագրով միջոցառումը: Մարզում չկան մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներ: Մարզի հանրակրթական դպրոցները սերտ համագործակցության մեջ են ոստիկանության մարզային կառույցների անչափահասների բաժնի աշխատակիցների հետ: ՀՀ Կառավարության 2012թ.դեկտեմբերի 22 –ի N 1473-Ա որոշմամբ ՀՀ-ում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցով կատարված աշխատանքների մասին պարբերաբար՝ եռամսյակը 1 անգամ, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն է ներկայացվում հաշվետվություն կատարված աշխատանքների մասին: ՀՀ Արագածոտնի մարզի 3 հանրակրթական՝ Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական , Ծաղկահովիտի Ավ. Իսահակյանի անվան միջնակարգ, Թալինի թիվ 2, Ապարանի թիվ 1 դպրոցները ընդգրկված են ,, Դպրոց կենտրոններ ,, իրավաբանական ծրագրում: Նշված դպրոցները բավականին լուրջ աշխատանքներ են տանում մարզում գործող հանրակրթական դպրոցների հետ, իրականացնում են դասավանդման և ուսումնառության որակի բարելավման, մասնագիտական կարիքներին ուղղված վերապատրաստման դասընթացներ, նպաստում են հանրակրթության բնագավառում համակարգի զարգացան հեռանկարների և գերակա ուղղությունների միջոցառումների մշակմանը, ուսումնասիրությունների միջոցով բացահայտում, վերլուծում են կրթական հիմնախնդիրը և կարիքները, նպաստում են մանկավարժների մասնագիտական վարկանիշի բարձրացմանը, աջակում են կառավարման հմտությունների զարգացմանը ուղղված դպրոցների վարչական անձնակազմի վերապատրաստումների իրականացմանը, խթանում դպրոցական նորարարությունների տարածման և իրականացման գործընթացին: Հատուկ դպրոցը լիցենզավորվել և իրականացնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական ծրագրեր: 2013-2014 ուսումնական տարում Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցում կոմպլեկտավորվել է 8 դասարան՝ 48 աշակերտով, առաջին դասարան է հաճախել 8 աշակերտ, որոնք ունեն բժշկամանկավարժահոգեբանական եզրակացություն և վկայագիր: Կրթության հետ տարվում է տնային ուսուցում ուսումնական ծրագրերին համապատասխան: 2013 թվականին 17, 2014 թվականին՝ 10 հանրակրթական դպրոցում հայտարարվել և կազմակերպվել է դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ: 2 դպրոցի մրցույթի հաղթող մասնակիցների՝ Արագածոտնի միջնակարգ և Աշտարակի Պ.Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցների տնօրենների հետ մարզպետի կողմից կնքվել է աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով: Մեծաձորի, Դիանի, Արևուտի, Հակո հիմնական, Իրինդի, Սիփանի, Քուչակի, Ակունքի միջնակարգ դպրոցների տնօրենի թափուր տեղի համար պարբերաբար հայտարարվում են մրցույթներ, որոնք չեն կայանում՝ հավակնորդների բացակայության պատճառով: 2013-2014 ուսւոմնական տարում ՀՀ Արագածոտնի մարզպետի կարգադրությամբ դպրոցական աշխատանքները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժի է ենթարկվել Լուսագյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Էդիկ Բաղդասարյանը, Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Գալստյանը, Ծաղկահովիտի Ավ, Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արիստակ Միքայելյանը, Արտաշավանի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարգո Գևորգյանը: Մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 2347 մանկավարժ: 2010 թվականի հոկտեմբերի 25-ից ուսուցչի թափուր պաշտոնները համալրվում են մրցութային կարգով, բացառությամբ նախապես գործուղված ուսուցիչների: Մարզի հանրակրթական դպրոցներում աշխատող միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները ՀՀ Արագածոտնի մարզպետի գործուղմամբ մասնակցում են ԲՈՒՀ-երի հեռակա ուսուցման նպատակային տեղերի ընդունելության քննություններին: 2013 թվականին մարզի 94, 2014թվականին՝ 43 հանրակրթական դպրոցում ՀՀ ԿԳ նախարարի 2010թ.1262-Ն հրամանի համաձայն հայտարարվել է ուսուցչի թափուր տեղի մրցույթ՝ տարբեր առարկաներից: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների հետ դպրոցի տնօրենները կնքել են աշխատանքային պայմանագրեր օրենքով սահմանված կարգով: Պետք է նշեմ, որ որոշ դպրոցների տնօրենների կողմից անցած տարիների ընթացքում խախտվել է ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կարգը: Հաշվետու ժամանակահատվածում ստացվել և վարչության աշխատակիցների կողմից մարզպետի շրջաբերականով մարզի հանրակրթական դպրոցներին է տրամադրվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի մայիսի 5-ի 475 Ա/Ք հրամանով հաստատված «Ուսուցչի էթիկայի նորմերը» կիրառման պարտադիր պայմանով: Սահմանված ժամկետում հավաքագրվել, ամփոփվել և ՀՀ ԿԳՆ են ներկայացվում նախնական և հիմնական կոմպլեկտավորումները: Կազմվել և համապատասխան գերատեսչություններին է ներկայացվում ՄԺԾԾ-ն: ԿՄՍ վարչությունը 2013 թվականի հունվարից մինչև 2014 թվականի օգոստոս ստացել և պատասխանել է 2038 գրության, որից կրթության բաժինը՝ 1569, մշակույթի և սպորտի բաժինը՝ 469 գրության: Նույն ժամանակահատվածում ստացվել է 29 դիմում-բողոք: Բոլոր գրություններին նախատեսված ժամկետներում պատասխան է տրվել: Վարչության աշխատակիցների կողմից պահպանվել են գրությունների ժամկետները, որևէ գրություն չի չեղարկվել: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից և այլ գերատեսչական հիմնարկներից ստացվել է 9 նախագիծ, որոշ նախագծերի քննարկմանը մասնակից են եղել նաև դպրոցների տնօրեններ: Ստացված նախագծերի վերաբերյալ մեր կողմից արվել են առաջարկություններ: Արագածոտնի մարզպետարանի կողմից արված առաջարկությունները ընդունվել են և մտել են արդարադատության կողմից հաստատվող կարգերում: 2014 թվականին 119 հանրակրթական դպրոցներից 90 դպրոցի անշարժ գույք հանձնվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը: Մյուս հանրակրթական դպրոցների անշարժ գույքի սեփականության վկայականներում կատարվում է համապատասխան փոփոխություն: ՀՀ Արագածոտնի մարզում գործում է համայնքային ենթակայության 25 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ ձևավորվել է 79 խումբ՝ 2133 երեխայով: ՀՀ Արագածոտնի մարզում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների բոլոր տնօրեններն ունեն բարձրագույն կրթություն: 2014 թվականի նախադպրոցական ուսումնական հասատություն է բացվել Կոշ և Դավթաշեն համայնքներում: ՀՀ Արագածոտնի մարզի 34 հանրակրթական դպրոցում գործում է նախակրթարան՝ 541 երեխայով, որտեղ իրականացվում է նախադպրոցական կրթություն կրթական պետական
չափորոշիչներին համապատասխան: 2013թ. Նիգավանի, Ծաղկաշենի, Թաթուլի, Բազմաղբյուրի
Շամիրամի, Օհանավանի, Լուսագյուղի, Գեղաձորի միջնակարգ դպրոցներում բացվել են
նախակրթարաններ: Բյուրականի,Արտենի, Արագածավանի, Հացաշենի համայնքներում բացվել են
համայնքային ենթակայության նախակրթարաններ: Շարունակական սշխատանքներ է տարվում
նախակրթարաններ բացել այն համայնքներում, որտեղ չկան մանկապարտեզների շենքեր: ՀՀ
Արագածոտնի մարզպետի ուշադրությոն կենտրոնում են գտնվում մարզում բնակվող ազգային
փոքրամասնությունների նախադպրոցական տարիքի երեխաները:

Առաջադրանք

Սահմանները
Հս․՝                          Կուր գետՀս․ արմ՝                 Պոնտոսի լեռներՀրվ․՝                        Հայկական Տավրոսի լեռնաշղթա և Հյուսիսային Միջագետքի հարթավայրԱրլ․՝                         Կասպից ծով, Իրանական սարահարթ, Ուրմիա լիճԱրմ․՝                        Անտիտավրոսի լեռներով բաժանվում է Փոքրասիական սարահարթից
Կենտրոնական մասը՝ Միջնաշխարհ
ԼեռնաշղթաներՀս․-ից դեպի հրվ-արլ․ Փոքր Կովկաս լեռնաշղթան, Ջավախքի, Գուգարքի, Գեղամա, Արցախի և Զանգեզուրի լեռները։Հայկական լեռնաշխարհի գագաթներ1․ Մեծ Մասիս        5165մ2․ Սիփան                4434մ /Վանա լճից հս/3․ Փոքր Մասիս      3925մ ՀՀ բարձր գագաթներ1․ Արագած              4095/4096 մ2․ Կապուտջուղ      3906մ
Գետեր

Անուն /ՏվյալներԵփրատՏիգրիսՃորոխԿուրԱրաքս
Սկիզբ է առնում​Արմ․ Էրզրումից հս․ ընկած Ծաղկավետ լեռներից
Արլ․ /Արածանի/
Ծաղկանց լեռներից
Արմ․ Ծովք լճից

Արլ․ Հայկական Տավրոսից
Էրզրումից հս․ Խաչափայտի լեռներից
Սկզբնավորվում է Հայկական լեռնաշխարհումՀայոց Մայր գետը, Սրմանց/ Բյուրակնյա լեռներից
Երկարությունը500 կմ400 կմ345 կմ1113 կմ1000 կմ
Որտեղ է թափվում                      Պարսից ծոց
Բաթում քաղաքի մոտ թափվում է Սև ծովԿասպից ծով

Փոքր գետեր՝ Հրազդան, Աղստև, Դեբեդ, Ախուրյան, Որոտան, Արփա, Ողջի։

Լճեր

  1. Ուրմիա լիճ/ Կապուտան- ջուրն աղի է, ձկնատեսակներ չկան։
  2. Վանա լիճ/ Բզնունյաց ծով – ծովի մակերևույթից 1720 մ բարձր, 4 կղզի՝ Լիմ, Կտուց, Արտեր, Աղթամար։ Ջուրն աղի է, միակ ձկնատեսակը՝ տառեխ
  3. Սևանա լիճ/ Գեղամա ծով- ծովի մակերևույթից 1916 մ բարձր, քաղցրահամ ջուր, իշխան ձուկ։ Թափվում է 30 գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը

Փոքր լճեր՝ Ծովակ Հյուսիսո /Ցելի, Չլդըր/, Արճակ, Նազիկ, Փարվանա, Գայլատու։Ջրվեժներ՝ Բերկրի, Թորթում
Դաշտավայրեր՝ Արարատյան, Շիրակի, Կարնո, Մշո, Երզնկայի, Ալաշկերտի 
Բնակլիմայական պայմանները՝Լեռնային հացահատիկի ավելի ցրտադիմացկուն տեսակներ, զարգացած է անասնապահությունըՆախալեռնային բարձրությունը 1000-1500 մ , հացահատիկ, գարի,  մրգատու այգիներ, խաղողՑածրադիր ծովի մակերևույթից 350-1000 մ  , խաղող, ձի, նուռ,դեղձ 
Անտառներ ՝ Արցախ, Սյունիք, Գուգարք, Տայք
Կենդանիներ՝ վարազ, գայլ, առյուծ, արջ, բորենի, նապաստակ, քարայծ եղջերու
Արարատյան դաշտում բազմացող կարմրաորդից  Որդան Կարմիր։
Օգտակար հանածոներԱղ Կողբ, ԿաղզվանՊղինձ Զանգեզուր, ԼոռիՆավթ ԿարինԵրկաթ Վանա լճի հարավային շրջաններՈսկի Սպեր, ՍոդքՇինաքար ՇիրակՀանքային բուժիչ ջրեր Ջերմուկ, Արզնի, Բջնի

Skip to toolbar