Սոցիալական խոցելի խմբեր

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները: Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով` խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետևաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացքների ու վարքի վրա, ստեղծում են կայուն` փոխադարձ կապեր:Խումբն այն միկրոմիջավայրն է (միկրո–հուն. փոքր), որի օգնությամբ անհատը մի կողմից` ընկալում է հասարակական ներգործությունները, սոցիալականացնող ուժերի ազդեցությունը, մյուս կողմից` հենց խնբային գործունեության մասնակից դառնալու դեպքում է, որ անձը կարողանում է դրսևորել իր օժտվածության, ընդունակությունների և կարողությունների շատ կողմեր, իրագործում է այն մտահաղացումներն ու իդեալները, որոնք նրանում ձևավորվել են սոցիալ-հոգեբանական հասունացման նախորդ փուլերում: Սոցիալական խմբերը միայն առաջին հայացքից են պարզ ու հասկանալի թվում: Երբ փորձում ենք սահմանել կամ գոնե բնորոշել դրանք, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր սոցիոլոգ և սոցիալական հոգեբան տալիս է խմբի իր ուրույն սահմանումը: Ոմանք հիմնականում նշանակություն տալիս են խմբի նպատակներին: Մեկ ուրիշը կարող է ուշադրություն դարձնել փոխօգնության գործոնի վրա, երրորդը կարևոր է համարում խմբի կառուցվածքը, չորրորդը` այն հանգամանքը, որ խմբի անդամները հոգեբանորեն նույնանում են խմբի հետ: Խմբի այդ և բազմաթիվ այլ կողմեր, հատկություններ, ներխմբային գործընթացներ, անկասկած կարևոր են: Բայց այդ բոլոր չափանիշների մեջ պետք է ընտրել հիմնականը, բնորոշը, կենտրոնականը: Այդպիսին, անշուշտ, խմբային գործունեությունն է, որն իրագործվում է փոխներգործության (ինտերակցիայի) ձևով: Եթե չկա խմբի երկու կամ ավելի անդամների գործունեություն, ապա չկա նաև խումբ: Այսպիսով, սոցիալական խումբը երկու կամ ավելի անհատներից կազմված հանրույթ է, որի անդաներից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա և, իր հերթին կրում է նրանց ազդեցությունը: Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ.ընդհանուր նպատակներ,ներքին կառուցվածք, որի մեջ կարևոր տեղ է գրավում լիդեր-ենթակա կապերի համակարգը,ուժեղ կոնֆորմիստական ճնշում, որ կատարում է խումբն իր անդամների վրա,յուրաքանչյուր անդամի վարքի մեջ այնպիսի փոփոխությունների առաջացում, որոնք պայմանավորված են տվյալ խմբում իրենց անդամությամբ և խմբային գործունեությանը մասնակցելով: Այս հատկությունները առանձնապես նկատելի են լավ կազմակերպված խմբերում:

Օգտվել եմ` milenakirakosyan

Սոցիալական խմբեր

Սոցիալական խումբ, սոցիալական հանրույթի տեսակ, հասարակության կառուցվածքային տարր, ընդհանուր շահերով, նպատակներով և գործունեությամբ միավորված մարդկանց ամբողջություն։ Սոցիալական խումբը դասակարգման տարբեր սկզբունքներ կան՝ ըստ դասակարգային, ազգային պատկանելության, դավանանքի, զբաղմունքի և այլն։ Սոցիալական խումբը բնութագրվում է տարբեր աստիճանի կարգավորվածությամբ՝ մանրամասն կանոնակարգումից (բանակ) մինչև տարերային վիճակը (ամբոխ), ինչպես և մեկուսացվածությամբ։Պլյուրալիզմը բոլոր սոցիալական խմբերը համարում է անկախ և հավասարազոր։պար Սա սոցիոլոգիայի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։

Օգտվել եմ` https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2

Սոցիալական դերեր

Սոցիալական դեր, սոցիալական որևէ համակարգի շրջանակներում միևնույն դիրքը գրավող մարդկանց վարքագծի կայուն ձև։ Սոցիալական դեր արտահայտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։ Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դեր սոցիալական վարկով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Դերերի կատարումը մեծ ազդեցություն ունի անձնավորության ձևավորման վրա սոցիալականացումը ընթանում է ամենից առաջ դերերի կատարման միջոցով։ Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության «Ես»-ի փոխազդեցության արդյունք է։ Այս էական հանգամանքը ըստ արժանվույն հաշվի չի առնում բուրժուական սոցիոլոգիայում տարածված «դերերի տեսությունը», որը ռոբոտանման է ներկայացնում անձնավորության դերային վարքը։ Մինչդեռ, թեև անձնավորությունն, իրոք, դրսևորվում է իր կատարած դերերում, սակայն նրա էությունը չի հանգում դրանց, նա որոշակիորեն վերաբերվում է իր կատարած դերերին, ներայնացնում, իմաստավորում դրանք։ Անձնավորության կատարած տարբեր սոցիալական դերերի, ինչպես նաև նրա և սոցիալական դերի միջև ծագող բախումները անձնավորությունը կարող է գիտակցել կամ չգիտակցել, դրա հետ հաշտվել կամ ոչ։ Բախում կարող է առաջանալ նաև տարբեր անձնավորությունների կողմից միևնույն սոցիալական դերի բովանդակության տարբեր մեկնաբանումների հետևանքով։

Օգտվել եմ` https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A4%D5%A5%D6%80

Ինքնադիտում

Ինքնադիտում, սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։ Ինքնադիտումը զարգանում է օնտոգենեզում, սկզբում ունենալով տարտամ և ոչ խոսքային, ապա՝ խոսքային, ավելի տարբերակված, հստակ, առարկայական և իմաստավորված բնույթ։ Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։ Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

Օգտվել եմ` https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4

Սուբյեկտ և օբյեկտ

Սուբյեկտ և օբյեկտ (լատ.՝ subjectus — ենթակա, լատ.՝ objectum —«առ արկանված»՝ առարկա), փիլիսոփայական կատեգորիաներ, սուբյեկտը հասարակական մարդն է՝ առանձին անհատը, հասարակական խումբը կամ մարդկությունը (մարդն առհասարակ), որքանով որ նա հանդես է գալիս որպես գործողություն կատարող ու ճանաչողության կրող, և համապատասխանաբար, իրեն առանձնացնում է արտաքին աշխարհից, գիտակցում է իր ինքնությունը (որպես ես) և իրեն հակադրում է ճանաչողության ու գործողության առարկային որպես օբյեկտի։ Իմացաբանական առումով ևս սուբյեկտը հանդես է գալիս որպես ակտիվ գործոն, որն առանձնացնում է ճանաչողության իր օբյեկտը և ճանաչողության ընթացքում վերակառուցում է այն։ Գիտության մեջ արդեն փորձնական ճանաչողությունն անպայման ենթադրում է սուբյեկտի նպատակադիր ներգործություն առարկայի վրա, իսկ տեսական ճանաչողությունն ունի կառուցիչ բնույթ, այն ենթադրում է վերացական և իդեալական օբյեկտների կառուցում, որոնք երբեմն չունեն իրենց փորձնական նախատիպը։ Սակայն գիտական ճանաչողության խնդիրն է տալ օբյեկտիվ իրականության՝ սուբյեկտից օտարված պատկերը, որի մեջ ներառված են ճանաչող առանձին անհատների անձնական տպավորություններն ու գնահատականները, դրան են ծառայում գիտության մեջ պատմականորեն մշակված գիտափորձի և տեսության կառուցման միջոցներն ու եղանակները։ Այսուհանդերձ, գիտելիքի բացարձակ օտարումը ճանաչող սուբյեկտից ընդհանրապես (դասական բնագիտության մեջ ընդունված՝ «բացարձակ բնության» իդեալը) հնարավոր չէ, և դա ցայտուն կերպով դրսևորվեց ժամանակակից գիտության մեջ (օրինակ, ֆիզիկայում՝ հարաբերականության տեսության և քվանտային մեխանիկայի մեկնաբանությունների շուրջը ծավալված բանավեճերում)։ Կան գիտելիքի բացարձակ օտարումն անհնարին դարձնող մի քանի ավելի ընդհանուր գործոններ՝ մարդու զգայական արտացոլման և մարդկային բանականության առանձնահատկությունները, մարդու աշխարհընկալման պատմամշակութային պայմանավորվածությունը և այլն։ Այս բոլոր գործոնների բերումով մարդկային ճանաչողությունը (և աշխարհի գիտական պատկերը) անխուսափելիորեն իր վրա կրում է ճանաչող սուբյեկտի կնիքը, այնպես որ բնականաբար ծագում է գիտելիքների օբյեկտիվ բովանդակությունը հիմնավորելու իմացաբանական խնդիրը։

Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերության բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև։ Ըստ ՀՀ Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի Փակ Ընկերությունը պետք է ունենա ոչ ավելի, քան 49 բաժնետեր: Եթե բաժնետերերի թիվը 49-ից ավելի է դարձել, ապա Ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի կամ համապատասխանաբար կրճատի իր բաժնետերերի քանակը։ Հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով: Փակ Ընկերության բաժնետերն ունի այդ Ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք։ Եթե Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից ոչ մեկը չի օգտվում նախապատվության իր իրավունքից, ապա Ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով։ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի։ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու կամ դրանից հրաժարվելու մասին որոշումը կայացնում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ՝ ժողով), եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է կոչվում միայն այն ձեռնարկությունը, որի անդամները տվյալ ընկերության կանոնադրական հիմնադրամում ունեն իրենց անհատական բաժնեմասերը և ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում իրենց պատկանող բաժնեմասի անվանական արժեքին համապատասխան։ ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինեն առնվազն երկու հիմնադիրներ։ Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին։ ՍՊԸ-ում պարտադիր կարգով ձևավորվում է ընկերության կանոնադրական հիմնադրամը` նախօրոք որոշված դրամագլուխը, որը ընկերության անդամներ անդամները որպես անդամավճար պետք է մուծեն ընկերության մասնակից դառնալու համար։ Բաժնեմասի չափը որոշում են ընկերության հիմնադիրները։ Կանոնադրական հիմնադրամը բաժանվում է նախօրոք սահմանված քանակի և անվանական արժեքի բաժնետոմսերի։ ՍՊԸ-ի այն անդամները, որոնք լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր, որն ի տարբերություն բաժնետոմսի, չի համարվում արժեթուղթ, այսինքն` սեփականատերը այն չի կարող մաս-մաս վաճառել այլ անձանց՝ առանց ընկերության անդամների ընդհանուր ժողովի որոշման։ Վկայականը սեփականատիրոջը փայատերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը ստանալու իրավունք է տալիս։

Где кто живёт

Меня зовут Халед. Я студентиностранец. Раньше я жил в Иордании. Это моя родная страна. А сейчас я живу в Украине. Моя семья живёт в Аммане. Раньше я тоже жил там. А сейчас я живу в городе Сумы, потому что здесь находится университет, где я учусь. Моя старшая сестра Лейла замужем. Она и её муж живут в Лондоне. Мой младший брат Ахмед – студент. Он тоже не живёт дома, в Иордании. Сейчас он в Росии. Он живёт в Москве и учится в университете. Мои дедушка и бабушка живут в Сирии, а мой дядя и моя тётя – в Германии. Мой друг Салим раньше жил в Танзании в городе Дар-ес-Салам. А сейчас Салим тоже живёт в Украине в городе Сумы, потому что здесь он учится в университете на подготовительном факультете.

Smart-ի նպատակը

Յուրաքանչյուր հաջողված գործը հստակորեն ամրագրված է եւ նպատակաուղղված նպատակներ, հասնելու կոնկրետ նպատակներին: Այնուամենայնիվ, փոքր բիզնեսի աշխարհում շատ ձեռնարկություններ չունեն կենտրոնացված նպատակ: «Get more business», փոքր բիզնեսի սեփականատերերի բնորոշ պատասխանն է, երբ խնդրեց ապագա ծրագրերի մասին: Ցանկացած ինքնակառավարման գլխավոր գործադիր տնօրենը պետք է դուրս գար բաժնետերերի հանդիպումից, անորոշ պատասխան տալու համար: Անկախ այն բանից, որ դուք ունեք 50 աշխատող ընկերություն կամ մեկի կայսրություն, ձեր բիզնեսի հաջողությունը կախված է ձեր նպատակների սահմանման եւ ձեռք բերելու ունակությունից:Ստեղծեք ձեր բիզնեսը արագ սանդղակով, կիրառելով SMART- ի նպատակը :SMART- ը հապավումը համարվում է հատուկ, չափելի, հասանելի, համապատասխան եւ ժամանակային նպատակների 5 տարրերի համար: Դա պարզ գործիք է, որն օգտագործվում է բիզնեսի համար, որպեսզի դուրս գան գաղափարախոսության գաղափարից դուրս, արդյունքների համար կիրառելի պլանի:ՀատուկՄեծ նպատակները լավ են որոշված ​​եւ կենտրոնացած: «Բոստոնի գույքի ապահովագրության շուկայում ձեռք բերեք երկու նոր միլիարդ դոլարի կորպորատիվ հաճախորդներ», ավելի իմաստալից է ձեր թիմը մոբիլիզացնելու համար, քան «Ավելի շատ բիզնես անել»: Ռայան Բլերը, The Goals Guy- ն գրեթե հստակ ասում է. «Focus- ը ստեղծում է հզոր ուժ` նպատակային ուժ : դուք կենտրոնանում եք նպատակին, ձեր նպատակը դառնում է մագնիս, քաշեք ձեզ եւ ձեր ռեսուրսները դեպի այն: Որքան ավելի շատ ձեր էներգիան կենտրոնացնեք, այնքան ավելի ուժ եք առաջացնում »:

Չափորոշիչ

Գոլը, առանց չափելի արդյունքների, նման է սպորտային մրցույթի `առանց հաշիվների կամ գնահատողների: Թվերը բիզնեսի կարեւոր մասն են:Ներդրեք կոնկրետ թվեր ձեր նպատակների համար `իմանալով, թե արդյոք դուք գնում եք: Ձեր գրասենյակում տեղադրված նպատակային սպիտակ խորհուրդը կարող է օգնել ձեզ որպես օրվա հիշեցում պահել ձեզ եւ ձեր աշխատակիցը կենտրոնացած նպատակային արդյունքների վրա, որոնք ցանկանում եք ձեռք բերել:

Հասանելի

Շատ հաճախ շատ փոքր բիզնեսներ կարող են հասնել նպատակներին հասնելու համար: Ոչ ոք երբեւէ մեկ օրում միլիարդ դոլարի բիզնես չի կառուցել:Վենչուրային կապիտալիստները եւ հրեշտակ ներդրողները անտեսում են անհամար բիզնեսի պլանները, որոնք առանձնահատուկ նպատակներ են հետապնդում: Երազում մեծ եւ նպատակասլաց աստղերի համար, բայց իրականում հիմնված մի ոտքը պահեք: Ստուգեք ձեր արդյունաբերության ասոցիացիան, որպեսզի ստանաք SMART- ի նպատակները , ձեր արդյունաբերության իրական աճի համար:

Համապատասխան

Ձեռքբերվող բիզնես նպատակները հիմնված են գործարար միջավայրի ներկայիս պայմանների եւ իրողությունների վրա: Դուք կարող եք ցանկություն ունենալ, որ ձեր ամենալավ տարին ունենա բիզնես կամ ավելացնեք եկամուտը 50% -ով, բայց եթե շուկայական անկում է առաջանում եւ ձեր երեք նոր մրցակիցները բացվում են, ապա ձեր նպատակները չեն համապատասխանում շուկայական իրողություններին:Ժամանակի վրա հիմնվածԲիզնեսի նպատակներն ու խնդիրները պարզապես չեն կատարվում, երբ նպատակաուղղված ընթացքի հետ կապված ժամանակացույց չկա: Անկախ նրանից, թե Ձեր բիզնեսի նպատակը 20% -ով բարձրացնել եկամուտը կամ գտնել 5 նոր հաճախորդներ , ընտրեք ժամանակի նպատակը:Երբ ձեր բիզնեսի նպատակները SMART- ն են, յուրաքանչյուր նպատակը ջախջախել է ձեր նպատակներին հասնելու համար առաջադրանքների եւ գործողությունների կոնկրետ շարք : Կարեւոր է պարբերաբար վերանայել ձեր նպատակները եւ անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կատարել: Փոքր բիզնեսի նպատակների նպատակը հաջողության կարեւոր գործիք է: Հիշեք վերջում SMART- ը:

Skip to toolbar