Հեղուկների և գազերի ճնշումը

Գազերի ճնշումը

Գազը բաղկացած է հսկայական քանակությամբ մոլեկուլներից, այդ պատճառով նրանց բախումների թիվը չափազանց մեծ է։ Առանձին մոլեկուլի բախման ուժը թեև թույլ է, բայց բոլոր մոլեկուլների ազդեցությունն անոթի պատերին զգալի ճնշում է առաջացնում։ՈւշադրությունԵթե գազի զանգվածն ու ջերմաստիճանը մնում են անփոփոխ, ապա գազի ծավալի փոքրացման դեպքում նրա ճնշումը մեծանում է, իսկ ծավալի մեծացման դեպքում՝ փոքրանում: Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։ Այս օրենքը կրում է  այն հայտնագործող Բլեզ Պասկալի անունը՝ Պասկալի օրենք:Հեղուկների ճնշումը

Հեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։Հիդրոստատիկ ճնշման բանաձևն է ՝ p=ρgh, որտեղ ρ -ն՝ հեղուկի խտությունն է, հ -ը հեղուկի սյանբարձրությունը՝ g=9,8Նկգ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar