Մետոզ

Կորիզակիսումկարիոկենեզ կամ միտոզբջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։

Փուլեր

Պրոֆազ

Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսային մանրադիտակի տակ: Այդպիսի փաթեթավորման հետևանքով ԴՆԹ-ից տեղեկատվության արտագրումը դադարում է: Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջող բաժանում իրականացնելու համար։

Մետաֆազ

Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը: Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում ՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում: Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին, յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները, մեկ բևեռին մոտենում է մի քրոմատիդ, հակադիր բևեռին՝ մյուսը:

Անաֆազ

Անաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները: Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին փգում բջջի հասարակածից դեպի բևեռները: Քրոմոսոմների շարժման ընթացքեւմ օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան:

Թելոֆազ

Միտոզի վերջի փուլը թելոֆազն է: Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել, դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին: Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը: Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բաժանում՝ ցիտոկինեզ, որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից: Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar