Հայոց Պատմություն

Ռուբեն Ա-ն ծնվել է 1025թ և մահացել է 1095թ։ Նա եղել Կիլիկիայի Հայոց իշխան 1080 — 1095թթ, Կիլիկիայի Հայոց Թագավորության Ռուբինյան հարստության հիմնադիրը։ Մի քանի հայ պատմիչների համաձայն են, որ նա կապ ուներ էր Արծրունիներին և Բագրատունիներին, բայց այդ ենթադրյալ ազգակցությունը գիտականորեն ճշտված չի։
Ռուբեն Առաջինը արքայական նոր հարստության հիմք դրեց: Ճիշտ է, նրա իշխանությունը դեռևս իշխանապետություն էր, բայց հետագայում նրա սերունդներից Լևոն Բ Մեծագործը 1198 թ. արքայության պատվին հասավ:  
Պատմիչներ Սամվել Անեցին ու Կիրակոս Գանձակեցին Ռուբեն Ա-ին անվանել են Բա..գրատունիների և Արծրունիների մերձավոր ազգական (հավանաբար նրան թագավոր, ծագում վերագրելու միտումով):
Գագիկ Բ-ի մահից հետո ամրացել է Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմոզոլ բերդերում, շրջակա հայերի աջակցությամբ ապստամբել Բյուզանդական կայսրության դեմ. 1080-ին թոթափել է նրա գերիշխանությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնել կայուն ու անկախ իշխանապետություն:
Գահը թողել է ավագ որդուն՝ Կոստանդին Ա-ին:

Օգտվեցի այս կայքերից

http://am.hayazg.info/Ռուբեն_Աhttps://martinatoyannd.wordpress.comAnkakh.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar