Առաջադրանք

1․Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան արգասաբեր ու բերրի: Ամառները նա հաճախ էր գնում գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը: Բնավորության այդ գծերը նա (ժառանգել, ժառանգություն էր ստացել ) ծնողներից: Անդրանիկ զորավարի մասին ժողովուրդը բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) է ստեղծել: Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր գրախանութ է բացվել:

2.Կազմել նախադասություններ հետևյալ բառերով։

Մատռվակ, գինարբուք, դաստակերտ, պախուրց, աշխետ, գավազան, տրցակ, դրվատել

Համո Սահյան “Հրաշք լիներ”


Հրաշք լիներ, կրկնվերԱյն հրաշքը իրական,Առուն ստվերս տաներՋաղացպանի աղջկան:Գար խափաներ, խաթարերԻմ ջաղացը մանկական,Նրա հետ սերս տաներՋաղացպանի աղջկան:Պահեր, գրկի մեջ պահերԿարմիր աստղերը ձկան,Կարմիր արևս տաներՋաղացպանի աղջկան:Ա՜խ, ձեն ու ձուն չհաներԻմ ցավերի լուռ վկան,Այրող ցավերս տաներՋաղացպանի աղջկան:Ինչ ասեի, կատարեր,Առներ սերս գեղջկականՄի անգամ ևս տաներՋաղացպանի աղջկան:Հրաշք լիներ կրկնվերԱյն հրաշքը իրական։

Skip to toolbar