Առաջադրանքներ

1.Կազմի’ր  բարդ և ածանցավոր  վեց  բառ     զարդ  արմատով:

Զարդատուփ, զարդարանք, զարդանախշ,ծաղկազարդ, զարդապատկեր, զարդանկար

2. Կազմի’ր  երկու  նախադասություն  շահ  համանունով:

Գործը լավ գլուխ բերելու դեպքում մեծ շահ կունենաս։

Նադիր շահը կառավարել է Իրանը 11 տարի։

3. Կազմի’ր  վեց   բառ  -անք  վերջածանցով:

զարդարանք, ծաղկեվանք, ապարանք, պչրանք, սեթևեթանք, պաճուճանք

4․Մեկ  բառով բացատրի՛ր տրված  դարձվածքները և կազմի՛ր  նախադասություններ   դարձվածքներով.

Գլուխ բերել-հասկանալ

լեզու առնել-առիթավորվել

  օձի լեզու թափել-շատախոսել

Նա գործը գլուխ բերեց և ամսվա վերջում մեծ եկամուտ ունեցավ։

Քանի որ հայրը չբարկացավ Անիի վրա նա լեզու առավ և վիրավորեց եղբորը։

Նա օձի լեզու թափեց մինչև համոզեց եղբորը։

5. Գրի՛ր  տրված բառերին  մեկ հոմանիշ,  մեկ հականիշ:

Քնքուշ –Նուրբ, կոպիտ

Տամուկ-Խոնավ, չոր

Պայծառ –Լուսավոր, մութ

Աղքատ –Չունեվոր, հարուստ

Հպարտ —Մեծամիտ, խոնարհ

Թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ

Թվաբանական պրոգրեսիա անվանում են այն թվային հաջորդականությունը, որի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, հավասար է իր նախորդին գումարած միևնույն թիվը:

Եթե {an}-ը թվաբանական պրոգրեսիա է, ապա ցանկացած n բնական թվի համար ճիշտ է հետևյալ բանաձևը՝  an+1=an+dd  թիվը կոչվում է թվաբանական պրոգրեսիայի տարբերություն:Եթե հայտնի են թվաբանական պրոգրեսիայի a1 առաջին անդամը և d տարբերությունը, ապա կարելի է հաշվել պրոգրեսիայի ցանկացած անդամ:a2=a1+da3=a2+d=a1+2da4=a3+d=a1+3d    և այլն:Պրոգրեսիայի n-րդ անդամը  a1  առաջին անդամով  և  d տարբերությամբ արտահայտվում է հետևյալ բանաձևով՝  an=a1+d(n−1)Այս բանաձևը կոչվում է թվաբանական պրոգրեսիայի n-րդ անդամի բանաձև:Այն օգտագործվում է թվաբանական պրոգրեսիայի n-րդ (օրինակ՝ տասներորդը, հարյուրերորդը և այլն) անդամը հաշվելու համար, եթե հայտնի են պրոգրեսիայի առաջին անդամն ու տարբերությունը:Թվաբանական պրոգրեսիայի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, իր նախորդ և հաջորդ անդամների միջին թվաբանականն է, այսինքն՝an=an−1+an+12, որտեղ n=2,3,4,..Երկրաչափական պրոգրեսիա անվանում են այն թվային հաջորդականությունը, որի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, հավասար է իր նախորդ անդամը բազմապատկած զրոյից տարբեր միևնույն թվով:

Եթե {an}-ը երկրաչափական պրոգրեսիա է, ապա ցանկացած n բնական թվի համար ճիշտ է հետևյալ բանաձևը՝   an+1=an⋅qq  թիվը կոչվում է երկրաչափական պրոգրեսիայի հայտարար:Եթե հայտնի են երկրաչափական պրոգրեսիայի a1 առաջին անդամը և q հայտարարը, ապա կարելի է հաշվել պրոգրեսիայի ցանկացած անդամ:a2=a1⋅qa3=a2⋅q=a1⋅q2a4=a3⋅q=a1⋅q3        և այլն:Պրոգրեսիայի n-րդ անդամը  a1 առաջին անդամի և  q  հայտարարի միջոցով արտահայտվում է հետևյալ բանաձևով՝   an=a1⋅qn−1Այս բանաձևը կոչվում է երկրաչափական պրոգրեսիայի n-րդ անդամի բանաձև:Այն օգտագործվում է երկրաչափական պրոգրեսիայի n-րդ (օրինակ՝ տասներորդը, հարյուրերորդը և այլն) անդամը հաշվելու համար, եթե հայտնի են պրոգրեսիայի առաջին անդամն ու հայտարարը։Երկրաչափական պրոգրեսիայի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, իր նախորդ և հաջորդ անդամների միջին երկրաչափականն է, այսինքն՝an=an−1⋅an+1−−−−−−−−−√,  որտեղ n=2,3,4,…

Էյ ջան Հայաստան

***
Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-

-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

Համընդանուր հարցում Սեբաստացի կրթական բաց հավաքում

Հանրաքվեին մասնակցել են
Վիրաբյան Աննան (ես)
Իվանյան Էմիլյան (մայրս)

Կարող եք միանալ մեր նախաձեռնությանը, մտնելով և լրացնելով այս հղումը

Կրթահամալիրի բարեկամները, համայնքի՝ օտար լեզուներով խոսող անդամները կարող են լրացնել անգլերեն հարցաթերթիկը

Ճամփորդություն դեպի Ապարան

Այսօր քոլեջի բակից ժամը 9։00 ճամփորդություն կատարեցինք դեպի Ապարանի ջրամբար։ Ճանապարհին կանգնեցինք Ապարանի շրջանի Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, եկեղեցին 13-րդ դարի կառույց էր, կառուցել էին Վաչուտյան տոհմի ներկայացուցիչները, այնտեղ ուսումնասիրելուց և աղոթելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Հաջորդը գեղեցիկ վայրը Ապարան քաղաքի «Քասախի բազիլիկ» տաճարն էր: Այնտեղ ուսումնասիրելուց հետո մենք վերջապես հասանք Ապարանի ջրամբար, մոտակայքում սնվեցինք, ապա գնացինք Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, որը գարնանը ջերրի մեջ է լինում, բայց հիմա՝ աշուն է, և ջուրը նահանջել էր։  Ինձ ամենաշատը դուր եկավ Ապարանի ջրամբարը, մենք երկար կանգեցինք ջրի ափին և քարեր էինք նետում ջրամբար։ Պայծառ արևոտ եղանակ էր, բայց ասպասելի արևային անձրև եկավ։ Մենք շատ լավ տրամադրության մեջ էինք, ծիծաղում էինք, կատակներ անում։ Հետաքրքիր զբոսանքից հետո մենք հետ եկանք դեպի ավտոբուս և լավ տրամադրությամբ վերադարձանք տուն։

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․

Տոկոսներ

Պարզ տոկոսի բանաձև{\displaystyle P'=P\left(1+{\frac {r}{n}}\right)^{nt}}

Օրինակ։ Եթե բանկում 100$ ավանդ ենք ներդրել, որի դիմաց բանկը յուրաքանչյուր տարվա վերջում մեզ վճարելու է 5% եկամուտ: 1 տարուց կունենանք 105$, 2 տարուց`110$, 3 տարուց` 115$: Սա նշանակում է, որ մեր եկամուտը յուրաքանչյուր տարի կկազմի 5%` անկախ նրանից, թե գումարը ինչքան ժամանակ կմնա բանկում:

Բարդ տոկոսներ: Եթե տոկոսների հաշվեգրման յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջում եկամուտը չի վճարվում, այլ ավելացվում է հիմնական գումարին, և ստացված մեծությունը հիմք է հանդիսանում հաջորդ ժամանակահատվածում տոկոսների հաշվեգրման համար, ապա ժամկետի ավարտին ավելացած գումարի ընդհանուր չափը որոշվում է բարդ տոկոսների օրենքով: Հաշվեգրված տոկոսների միացումը գումարին, որը հիմք է ծառայել այդ տոկոսների հաշվարկման համար, կոչվում է տոկոսների կապիտալացում:

 Բարդ տոկոսի բանաձև

{\displaystyle I=P\left(1+{\frac {r}{n}}\right)^{nt}-P}

Օրինակ։ Եթե բանկում ունենք 100$ ավանդ` յուրաքանչյուր տարի 5% տոկոսադրույքով: 1 տարուց կունենանք 105$: Բայց արդեն 2-րդ տարվա համար ոչ թե 100$-ի 5%-ը կհաշվենք, այլ` 105$-ի և կստանանք 5.25$: Նույն ձևով 3-րդ տարին կհաշվենք 110.25-ի(105+5.25) 5%-ը, կստանանք 5.5125, և արդեն գումարը կկազմի 115.7625$(110.25+5.5125):Հետևաբար մենք կարող ենք ասել,որ այլ հավասար պայմաններում բարդ տոկոսով ավանդի դեպքում ավելի շատ եկամուտ ենք ստանում:

Skip to toolbar