Կոմիտասի մասին

Կոմիտասի մասին

Կոմիտաս (Սողոմոն Գեւորգի Սողոմոնեան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869Քյոթահիա – հոկտեմբերի 221935[1][2][3] կամ հոկտեմբերի 211935[4]ՓարիզՖրանսիա[1]), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»[5]:

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

Անուն Ազգանուն
Պատասխան։ Աննա Վիրաբյան
Դասարան
Պատասխան։ 1-3 Կուրս
Դպրոց
Պատասխան։ Քոլեջ
Էլեկտրոնային հասցե 
Պատասխան։ virabyananna95@annavirabyan

  1. 1. 3 թվի 40 տոկոսը բազմապատկեցին 3 թվի 60 տոկոսով: Արդյունքում 3 թվի քանի՞ տոկոսը ստացվեց:
    Պատասխան։ 1,2*0,5 =2,4
  2. Որքա՞ն է առավելագույն մնացորդը, որ կարող է ստացվել երկնիշ թիվն իր թվանշանների գումարին բաժանելու արդյունքում:
    Պատասխան։ 5
  3. Երկու ճյուղերի վրա միասին կա 25 ճնճղուկ։ Այն բանից հետո, երբ առաջինից երկրորդը թռավ 5 ճնճղուկ, իսկ երկրորդից թռավ-գնաց 7 ճնճղուկ, երկրորդ ճյուղի վրա մնաց երկու անգամ քիչ ճնճղուկ, քան առաջինում։ Քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:
    Պատասխան։ 1 – 14, 2 -11
  4. Ուղղի վրա նշված է հինգ կետ: Մեսրոպը փորձում է հաշվել երկու կետերի բոլոր հնարավոր հեռավորությունները: Արդյունքում նա ստանում է հետևյալ թվերը՝ դասավորված աճման կարգով՝ 2, 5, 6, 8, 9, N, 15, 17, 20, 22: Որքա՞ն է N-ի արժեքը:
    Պատասխան։ N = 22
  5. N բնական թիվն ունի վեց տարբեր բաժանարարներ՝ ներառյալ 1-ը և N-ը: Բաժանարարներից հինգի արտադրյալը 648 է: N-ի ո՞ր բաժանարարը չկա այդ արտադրյալում:
    Պատասխան։ Բլորը բաժանվում են
  6. 7×11 չափերով ուղղանկյան մեջ ներգծել են երկու շրջանագիծ (տես նկարը): Գտեք այդ շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը
    Պատասխան։ 18
  7. Առավոտյան ծաղկավաճառը բերեց 200 վարդ։ Օրվա կեսին վարդերի կեսից ավելին վաճառվեց։ Նա մնացած վարդերով ցանկանում էր պատրաստել ծաղկեփնջեր։ Եթե նա կազմեր 3,4,5 կամ 6 վարդերից կազմված փնջեր, ապա մեկ վարդ կավելանար: Քանի՞ վարդ էր վաճառել ծաղկավաճառը առավոտյան։ 10 հատ ծաղկեփունջ և 1 հատ ավելանում է
    Պատասխան։
  8. Նկարում պատկերված 2 սմ կողմով շեղանկյունը կառուցելու և այն 1 սմ կողմով եռանկյունների տրոհելու համար պահանջվել է լուցկու 16 հատիկ: Քանի՞ հատ լուցկու հատիկ է պետք այսպիսի, 7 սմ երկարությամբ կողմով շեղանկյուն կառուցելու համար:
    Պատասխան։ 56 լուցկու հատիկ։
  9. Ավտոբուսում գտնվող ուղևորը պատուհանից նկատեց նույն ուղղությամբ քայլող իր ընկերոջը։ Ընկերոջը նկատելուց ուղիղ 3 րոպե հետո նա կանգառում իջավ և ոտքով շարժվեց ընկերոջն ընդառաջ։ Ավտոբուսից իջնելուց քանի՞ րոպե հետո ուղևորը կհասնի ընկերոջը, եթե նա շարժվում է ընկերոջ արագությունից 40% -ով ավել արագությամբ, իսկ ավտոբուսից՝ 7 անգամ դանդաղ արագությամբ։
    Պատասխան։ –
  10. AM-ը ABC եռանկյան միջնագիծն է։ Գտեք <BAM-ը, եթե <ABC=105^0, իսկ <ACB=30^0:
    Պատասխան։ 22,5^0

Առաջադրանքներ

1,ՎայրԷջք, ակնթարԴ, ճԳնավոր,  անՕրեն,  արդուզարԴ,  անԷական,  կտրիՃ,  սրԲություն,  օրեցՕր,  պախուրՑ,  ուՂտապան, ուԽտավոր:

2.Կազմի′ր 2-ական ածանցավոր բառ տրված կառուցվածքով:

նախածանց — արմատ — վերջածանց——-նախապատրաստություն, անօրինական

արմատ — վերջածանց——դպրոց, կեղծավոր

նախածանց — արմատ——-դժբախտ, անտուն

3.Գտի′ր հականիշները.

Բուրավետ, պինդ, զառամյալ, համր, վախկոտ, փխրուն, դեռատի,  խիզախ, խրթին, գարշահոտ, խոսուն, հեշտ:

Բուրավետ-գարշահոտ

Պինդ-փխրուն

Զառամյալ-դեռատի

Համր-խոսուն

4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Սյուներով զարդարված,  բարձր դիրք ունեցող,  քարից կերտված,  ապակիներով պատված,  ուղիղ ընթացող,  աշխարհով մեկ սփռված:

5. Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

Շրջակա  գյուղերից եկել նախօրոք  խռնվել էին  քաղաքի  մայր   եկեղեցու  առջև,  մյուսները   կուտակվել  մոտակա  փողոցներում,      շենքերի   տանիքներին:

(եկեղեցի,  շենք, գալ,  կուտակել)

Տարոն եղջյուրն անհետացավ Քարքե լեռան հետևում,  և լուսինը ընկղմվեցավ գիշերային լռության մեջ:

(Լուսին, լեռ, լռություն, Տարոն)

Այլ ազգերի հիշատակությունները հայերի ծագման և հայերի մասին

 Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում: Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են: Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են պահպանել նաև հույները, հրեաները, վրացիները, արաբները և այլ ժողովուրդ: Այդ բոլոր զրույցներում հայերը ներկայանում են որպես մեծ և քաջ ժողովուրդ, որի հետ ազգակից լինելը պատվաբեր է: Հայկական առաջին պետական կազմավորումը. Արատտա: Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է: Այն գոյություն է ունեցել Ք. ա. XXVIII-XXVII դարերում: Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից: Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը: Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում, որը նման էր այսօրվա խորհրդարանին: Շումերական բնագրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, պարսպապատ մայրաքաղաքի, նաև սեփական գրի մասին: Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը: Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր: <<Արմենիա>> անվան հնագույն հիշատակությունները: Օտար լեզուներում Հայաստանն ամենից ավելի ճանաչված է <<Արմենիա>> անվամբ կամ դրա տարբերակով: Այդ անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք. ա. XXIV-XXIII դարերին: Միջագետքի սեպագիր արձանագրություններում այն հիշատակվում է Արմանի, իսկ Սիրիայից գտնված բնագրերում՝ Արմի ձևով: Հնագույն արձանագրություններում նաև նշվում է, որ Արմի երկրում ապրում էին <<Հայայի որդիները>>, այսինքն՝ հայորդիները: Հայասա թագավորությունը: Ք. ա. XV-XIII դարերում Հայաստանից արևմուտք բնակվում էին խեթերը: Նրանց հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի էմիգրանտների հետ հանդիպմանն ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։

«Օրինակ, երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆորնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն, առաջին արձագանքը սա կլինի՝ դու այդ հիմարին նայի: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում․․․ինչպե՞ս հասավ հաջողության»,-ասել է Սաակաշվիլին, այնուհետև խոսքը շարունակել հայերի մասին:

«Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես, ով դուրը չի գալիս, կասեն՝ հայ է, այդ թվում Վրաստանի կեսը, ես նույնպես»,- ասել է Սաակաշվիլին՝ շարժելով ողջ դահլիճի ծիծաղը:

Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ հատվածներում հայերի ստեղծած ճարտարապետական բոլոր գլուխգործոցները թվարկելու համար մեկ հոդվածը չէր բավարարի, դրա մասին կարելի է ամբողջ գիրք գրել։ Այդ պատճառով մենք կսահմանափակվենք միայն հինգ նշանավորներով, որոնք այսօրվա Թուրքիայի այցեքարտերն են դարձել

Skip to toolbar