Այլ ազգերի հիշատակությունները հայերի ծագման և հայերի մասին

 Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում: Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են: Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են պահպանել նաև հույները, հրեաները, վրացիները, արաբները և այլ ժողովուրդ: Այդ բոլոր զրույցներում հայերը ներկայանում են որպես մեծ և քաջ ժողովուրդ, որի հետ ազգակից լինելը պատվաբեր է: Հայկական առաջին պետական կազմավորումը. Արատտա: Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է: Այն գոյություն է ունեցել Ք. ա. XXVIII-XXVII դարերում: Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից: Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը: Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում, որը նման էր այսօրվա խորհրդարանին: Շումերական բնագրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, պարսպապատ մայրաքաղաքի, նաև սեփական գրի մասին: Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը: Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր: <<Արմենիա>> անվան հնագույն հիշատակությունները: Օտար լեզուներում Հայաստանն ամենից ավելի ճանաչված է <<Արմենիա>> անվամբ կամ դրա տարբերակով: Այդ անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք. ա. XXIV-XXIII դարերին: Միջագետքի սեպագիր արձանագրություններում այն հիշատակվում է Արմանի, իսկ Սիրիայից գտնված բնագրերում՝ Արմի ձևով: Հնագույն արձանագրություններում նաև նշվում է, որ Արմի երկրում ապրում էին <<Հայայի որդիները>>, այսինքն՝ հայորդիները: Հայասա թագավորությունը: Ք. ա. XV-XIII դարերում Հայաստանից արևմուտք բնակվում էին խեթերը: Նրանց հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի էմիգրանտների հետ հանդիպմանն ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։

«Օրինակ, երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆորնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն, առաջին արձագանքը սա կլինի՝ դու այդ հիմարին նայի: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում․․․ինչպե՞ս հասավ հաջողության»,-ասել է Սաակաշվիլին, այնուհետև խոսքը շարունակել հայերի մասին:

«Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես, ով դուրը չի գալիս, կասեն՝ հայ է, այդ թվում Վրաստանի կեսը, ես նույնպես»,- ասել է Սաակաշվիլին՝ շարժելով ողջ դահլիճի ծիծաղը:

Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ հատվածներում հայերի ստեղծած ճարտարապետական բոլոր գլուխգործոցները թվարկելու համար մեկ հոդվածը չէր բավարարի, դրա մասին կարելի է ամբողջ գիրք գրել։ Այդ պատճառով մենք կսահմանափակվենք միայն հինգ նշանավորներով, որոնք այսօրվա Թուրքիայի այցեքարտերն են դարձել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar